Ամենաբարդ «հոգևոր փակուղու» մեջ հայտնված գերագույն գլխավոր «ստատուսագիրը» իր ամեն հերթական քայլով ու գրառումով ապացուցում է, որ իր նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, փաստացի անգլուխ թողնելը...
Այն, ինչ տեղի ունեցավ Mihran Hakobyan-ի հետ, վկայում է այն մասին, որ գործ ունենք քաղաքական վենդետաների դասական դրսևորումների հետ, քանի որ, բացի քաղաքական խոսքից, նա որևէ այլ քայլ չի կատարել, որ թիկունքից գաղտագողի հարված ստանար...
Հիշեք այս դեմքերն ու նրանց անունները։ Թեև նրանց այլևս մոռանալ չի լինի․ Հայաստանի ամոթի և անկման տարեգրության մեջ նրանց անունները դաջվեցին Հայոց սուրբ եկեղեցին ասպատակող թուրք ու մոնղոլ քոչվոր-վայրագների ու անաստված բոլշևիկների կողքին...
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...